Երեւանում, փետրվարի 14-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունիի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության աշխատակիցները Սարի թաղի 18 փողոցում կախված մարդու մարմին են հայտնաբերել:
Նա նույն փողոցի բնակիչ, 52-ամյա Դավիթ. Հ.-ն է, ով հաշվառված է եղել այլ հասցեում, սակայն բնակվել է Սարի թաղում:
Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ոստիկանության մամուլի վարչությունից:
Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




























