Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրում գործող «Մոսադի» բջիջների մասին որևէ տեղեկություն չկա, հաղորդում է Al Jazeera-ն։
Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկյան հեռուստահաղորդավար Թաքեր Քարլսոնը հայտարարել է, որ Կատարն ու Սաուդյան Արաբիան ձերբակալել են «Մոսադի» հետ կապ ունեցող անձանց:
«Ներկայումս Իրանի հետ շփումները բացակայում են: Որսիչ հրթիռների մեր պաշարները սպառված չեն և մենք բավարար միջոցներ ունենք սպառնալիքին դիմակայելու համար: Այն պնդումը, թե Ծոցի երկրների վրա ճնշում գործադրելը կհանգեցնի բանակցությունների վերսկսմանը, կեղծ է»:
Կատարի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ մոտ 8000 մարդ արգելափակված է մնացել երկրում, քանի որ օդային տարածքը շարունակում է փակ մնալ:





























