Իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության արժեքը կազմում է 35,000 դոլար, իսկ ոչնչացման արժեքը՝ 4 միլիոն դոլար, գրում է Daily Mail-ը։

«Նման դասավորության դեպքում հարձակումները կարող են անվերջ շարունակվել, մինչդեռ արևմտյան հրթիռների պաշարները կարող են սպառվել»,- գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայաններին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ընթացքում սպանվել են նաև Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին: