Իզաբելլա Սարգսյանը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ու օդային տարածքը փակելու հետևանքով մնացել է Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում։ Կինը Facebook– իր էջում հրապարակած տեսանյութում պատմում  է, որ Հայաստան պետք է վերադառնար այսօր, սակայն Աբու Դաբի-Երևան չվերթը չեղարկվել է։

Նա, մասնավորապես, նշել է. «Բարի լույս Աբու Դաբիից, եկել եմ պատմեմ, թե ինչ է անում Հայաստանի կառավարությունը Արաբական Էմիրություններում մնացած Հայաստանի քաղաքացիների համար. այս պահին մեր ԱԳ նախարարությունը՝ հանձինս Աբու Դաբիի դեսպանատան, կազմակերպում է ՀՀ քաղաքացիների տեղափոխություն Աբու Դաբիից դեպի Օման, որտեղից քաղաքացիները կարող են իրենց հաշվին ձեռք բերված ավիատոմսերով թռչել Հայաստան։

Նշեմ որ տոմսի արժեքն է 900 եվրո, ինչը ինչ խոսք, շատ բարի է իրենց կողմից։ Այսինքն մինչև վերջ փորձում են օգուտ քաղել ստեղծված իրավիճակից, բայց դա իհարկե թողնենք իրենց խղճի վրա։

Այս պահին տեղեկացնում եմ որ Հայաստանը տարհանվում չի կազմակերպում իր հաշվին՝ իր քաղաքացիների համար, այլ պարզապես կազմակերպում է ավտոբուսով ուղևորափոխադրումը դեպի Օմանի օդանավակայան»։