ԱՄՆ Պաշտպանության նախարար Լեոն Պանետան անսպասելիորեն փոխել է իր կարծիքը, որ Իսրայելը կարող է ռազմական հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտների վրա: Սենատի նիստի ժամանակ նա հայտարարել է, որ Իսրայելը հարված հասցնելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել:

Ինչպես հաղորդում է «Կուրսոր»-ը, սենատորներին մեկը հետաքրքրվել է, թե ինչ հավանականություն կա, որ Իսրայելը հարվածներ կհասցնի իրանական օբյեկտներին, որպեսզի թույլ չտա Իսլամական հանրապետությանը միջուկային զենք ստեղծել:

Պանետան ի պատասխան նշել է, որ Իրանն անհանգստացնում է նաեւ ԱՄՆ-ին, որը միջազգային հանրության հետ միասին ցանկանում է համոզվել, որ Իրանը հրաժարվել է միջուկային զենք ստեղծելու ծրագրից: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ մի շարք զարգացած երկրներ կոշտ պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ, իսկ Իսրայելու դեռ վերջնական որոշում չեն ընդունել: