Նյու Յորքում Fox News-ի գլխավոր գրասենյակի դիմաց տասնյակից ավելի ցուցարարներ են հավաքվել՝ բողոքելով Իրանին Թրամփի վարչակազմի հարվածների և լրատվամիջոցի կողմից պատերազմի լուսաբանման դեմ, հաղորդում է NBC News-ը։

«Չի կարելի վստահել ստախոսներին այդ պատերազմը դադարեցնելու համար»,- Մանհեթենի կենտրոնում գտնվող News Corp. շենքի դիմաց վանկարկել են ցուցարարները։

Ցուցարարներից մի քանիսը ցուցապաստառ էին պահել՝ «Fox-ը ստում է. ժողովրդավարությունը մեռնում է»։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արշավի մեկնարկից ի վեր ամբողջ աշխարհում բողոքի ցույցեր են տեղի ունենում Իրանին հարվածների դեմ։