ԱՄՆ-ի և Իրանի միջև երկարատև առճակատումը նոր փուլ մտավ շաբաթ օրը, երբ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ավիահարվածները նշանավորեցին բացահայտ ռազմական գործողությունների սկիզբը, գրում է «Թուրքիայի ձայնը» թելեգրամյան ալիքը։
Ըստ Anadolu գործակալության գնահատականների՝ ԱՄՆ ուժերը հակամարտության առաջին 24 ժամվա ընթացքում ծախսել են մոտավորապես 779 միլիոն դոլար (ԱՄՆ 2026 թվականի ամբողջ պաշտպանական բյուջեի մոտ 0,1%-ը)։
«Որքա՞ն է ԱՄՆ-ը ծախսել Իսրայելի քմահաճույքների վրա 2023 թվականից ի վեր։
Ըստ Բրաունի համալսարանի «Պատերազմի ծախսերը 2025» զեկույցի՝ Միացյալ Նահանգները 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելին տրամադրել է մոտ 21,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։
Բացի դրանից, ամերիկացի հարկատուները ֆինանսավորել են ԱՄՆ-ի գործողությունները՝ Իսրայելին աջակցելու համար Եմենում, Իրանում և Մերձավոր Արևելքում, որն ընդհանուր առմամբ կազմում է 9,65-ից մինչև 12,07 միլիարդ դոլար։
Այսպիսով, հակամարտությանն առնչվող Միացյալ Նահանգների ընդհանուր ծախսերը տատանվում են 31,35 միլիարդից մինչև 33,77 միլիարդ դոլար, և այդ թիվը շարունակում է աճել»,- գրում է հեռուստաալիքը։





























