Իսրայելի կենտրոնական հատվածում ահազանգի ազդանշաններ են հնչել Իրանի բալիստիկ հրթիռային հարձակման ֆոնին, որը օրվա ընթացքում արդեն հինգերորդ անգամ է տեղի ունենում, հաղորդում է Times of Israel-ը։

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ աշխատանքներ են տանում հրթիռները որսալու համար։

Մի շարք լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Իրանը Իսրայելի տարածքին հարվածում է նաև կասետային մարտագլխիկներով հրթիռներով։

Բժիշկները նշում են, որ կենտրոնական Իսրայելի վրա Իրանի վերջին հրթիռային հարձակման հետևանքով զոհերի մասին հաղորդագրություններ չկան։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ այդ տարածքներում բնակվող քաղաքացիները այժմ կարող են լքել իրենց ռմբապաստարանները, բայց պետք է մնան դրանց մոտակայքում։

Մինչդեռ, «Ալ-Մայադին»-ը հաղորդում է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն այսօր «Կորնետ» հրթիռներից ուղիղ հարվածներով խոցել է իսրայելական «Մերկավա» հինգ տանկ։