Դուբայում ԱՄՆ հյուպատոսությունը հրդեհվել է, հաղորդում է Pars Today-ը։
«Դուբայում ԱՄՆ հյուպատոսությունն այժմ հրդեհվում է», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելա-ամերիկյան հարձակման ժամանակ զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմ է սկսել նաև «Հեզբոլլահը»։ Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» դեմ հարձակման մեկնարկի մասին և մտել է հարավային Լիբանան։





























