Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Քուվեյթի երկնքում իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ օդային պաշտպանության գործողության ժամանակ քուվեյթյան F/A-18 Hornet կործանիչներից մեկը պատահաբար խոցել է երեք ամերիկյան F-15E Strike Eagles ինքնաթիռներ։
«Hornet-ը արձակել է երեք օդ-օդ դասի հրթիռներ՝ «բարեկամական կրակի» միջադեպի ժամանակ ոչնչացնելով բոլոր երեք ինքնաթիռները։ Անձնակազմի բոլոր վեց անդամները անվտանգ դուրս են նետվել ինքնաթիռից», - հայտնել է WSJ-ի աղբյուրը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելա-ամերիկյան հարձակման ժամանակ զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահը»։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին և մտել է հարավային Լիբանան։





























