Իրանը ևս մեկ հրթիռային համազարկ է արձակել Իսրայելի ուղղությամբ։

«Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել է Իրանից Իսրայելի պետության տարածք արձակված հրթիռներ։ Պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կանխելու ուղղությամբ։

Հանրությանը խստորեն կոչ է արվում պատասխանատու գործել և հետևել հրահանգներին՝ դա կյանքեր է փրկում։ Պաշտպանված տարածքից դուրս գալը թույլատրվում է միայն հստակ հրահանգներ ստանալուց հետո», - հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։