Ես վախենում եմ, որ մենք հնարավոր է՝ ստիպված լինենք զորքեր մտցնել Իրանի տարածք, ասել է ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենտալը։

«Ինձ համար դեռևս պարզ չէ, թե որոնք են վարչակազմի առաջնահերթությունները՝ ոչնչացնել Իրանի միջուկային ներուժը, պարզապես նրա հրթիռները, փոխել ռեժիմը, թե՞ դադարեցնել ահաբեկչական գործունեությունը», - ասել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվում են Իրանի վրա փետրվարի 28-ից՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելա-ամերիկյան հարձակման ժամանակ զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հեզբոլլահը» նույնպես մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց «Հեզբոլլահի» դեմ հարձակման մեկնարկի մասին և մտավ հարավային Լիբանան։