Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Իրանի զինված ուժերի տասնյակ հրամանատարական կենտրոնների, ներքին անվտանգության ստորաբաժանումների և «Բասիջ» կառույցի կառավարման կայանների ուղղությամբ։
«ՑԱԽԱԼ-ը տասնյակներով զինամթերք է արձակել իրանական վարչակարգի վերահսկողության տակ գտնվող «Բասիջի» և ներքին անվտանգության ուժերի հրամանատարական կետերի ուղղությամբ։ Թիրախավորվել են նաև Ցամաքային զորքերի մատակարարման և լոգիստիկայի վարչությունը, ինչպես նաև արձակման կայանքներն ու այլ համակարգերը», - նշված է Իսրայելի բանակի տարածած հաղորդագրության մեջ։





























