Մենք խոսում ենք Իրանում վարչակարգի փոփոխության մասի՞ն։ Արդեն երկու տարի է՝ չի հաջողվում լուծել նույնիսկ Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարցը։ Այս մասին հայտարարել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը։

«Նեթանյահուն ունի իր ներքին խնդիրները։ Նա փորձում է խուսափել բանտից։ Շուտով ընտրություններ են։ Նա, հավանաբար, ծանր դրության մեջ է»,- նշել է նա։

Այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները պետք է վերանայի Իսրայելին տրամադրվող իրենց ռազմական աջակցությունը, Կալիֆոռնիայի նահանգապետը պատասխանել է. «Իսրայելի ներկայիս ղեկավարությունն իրեն այնպես է դրսևորում, որ մենք, հնարավոր է, այլ ընտրություն չունենանք»։