Թուրքական Anadolu գործակալությունը ուսումանսիրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության եւ այլ բաց աղբյուրները եւ հաշվել Իրանի դեմ հարձակում սկսելու առաջին օրվա ԱՄՆ–ի ծախսերը։
Anadolu–ի հաշվարկներով՝ ԱՄՆ–ը առաջին օրը ծախսել է 779 մլն դոլար, որը ԱՄՆ–ի՝ 2026–ի ռազմական բյուջեի 0.1 տոկոսն է կազմում։
Նշվում է, որ մոտ 340 մլն դոլար կազմել է մոտ 200 հատ Տոմահավք տիպի հրթիռների օգտագործումը։
Ըստ նախնական հաշվարկների, ռազմական օդանավերի հետ զուգահեռ օգտագործվել են ծովում հերթապահող P-8 օդանավերը, հետախուզական RC-135 հետախուզական օդանավերը, օդի մեւ լիցքավորում իրականացնող օդանավերը, Himars մարտկոցները եւ այլ ցամաքային միավորներ, որոնց ընդհանուր մեկ օրվա արժեքը կազմում է 423 մլն դոլար։





























