Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող թիրախներին։ Այս մասին ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ։
«Մանրամասները կտրամադրվեն ավելի ուշ», - նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին և ներխուժել է Հարավային Լիբանան։





























