Կանադայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները «հակասում են միջազգային իրավունքին»։
«Առաջին հայացքից սա անհամատեղելի է թվում միջազգային իրավունքի հետ կամ հակասում է դրան»,- նշել է նա, փոխանցում է Le Monde-ն։
«Բայց դա թող ուրիշները դատեն։ Ես իրավաբան չեմ, առավել ևս՝ միջազգային իրավունքի ոլորտի փորձագետ»,- հավելել է Քարնին։





























