Շրի Լանկան իրանական ֆրեգատի 30 նավաստիների է փրկել։ Ֆրեգատը աղետի ազդանշան է տվել և խորտակվել կղզու տարածքային ջրերի ափերի մոտ, հայտնում է Al Jazeera-ն:
Շրի Լանկայի արտաքին գործերի նախարար Վիջիթհա Հերաթը հայտարարել է, որ 180 հոգուց բաղկացած անձնակազմ ունեցող նավի տուժած նավաստիները տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է AFP գործակալությունը:
Ինչպես հայտնել է գործակալությունը, ընդդիմադիր պատգամավորներից մեկը խորհրդարանում հարց է բարձրացրել այն մասին, թե արդյո՞ք ֆրեգատը հարձակման է ենթարկվել Իրանին հասցված ամերիկա-իսրայելական հարվածների ընթացքում, սակայն կառավարության կողմից որևէ պատասխան չի հնչել:





























