Մարտի 5-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռներում և նախալեռներում՝ ձյան, իսկ հովտային գոտիներում՝ թաց ձյան և անձրևի տեսքով: Լեռնային շրջաններում կանխատեսվում է նաև բուք և ցածր տեսանելիություն: Գիշերը և առավոտյան ճանապարհների առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց: Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ: Հայպետհիդրոմետից NEWS.am-ին հայտնել են, որ Երևանում գիշերը սպասվում է ձյուն, իսկ ցերեկը՝ առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում այս գիշեր կլինի 0-ից -2, վաղը ցերեկը՝ +7-ից +9 աստիճան տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում․

Շիրակում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0-4

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ 0-3

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +2+5

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -1-4

Լոռիում՝ գիշերը՝ -7-11, ցերեկը՝ +2+5

Տավուշում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +7+10

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -9-13, ցերեկը՝ 0-3

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +3+7

Արարատում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+10

Արմավիրում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +7+10

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0-3

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +5+9

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+12

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +3+6 աստիճան։