Կրկին հարձակման է ենթարկվել Saudi Aramco-ի Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանը, որտեղ գտնվում է երկրի ամենախոշոր նավթավերամշակման համալիրը և հում նավթի արտահանման հիմնական տերմինալը։ Այս մասին հայտնում են Reuters-ի չորս աղբյուրները:

Սա տեղի է ունեցել այն բանից երկու օր անց, երբ համալիրին հասցված անօդաչու թռչող սարքի հարվածը հանգեցրել էր նավթավերամշակման գործարանի աշխատանքի դադարեցմանը:

Այսօրվա հարվածն իրականացվել է անօդաչու սարքի միջոցով և որևէ վնաս չի պատճառել գործարանին, հայտնել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: