ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Իրանի դեսպանատանը գրառում է կատարել սգո մատյանում։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։

«Մեր ցավակցությունը հայտնեցինք։ Աստծո կամոք, պետք է ամեն ինչ լավ լինի։ Դրա համար պետք է պայքարեն, որ հասնեն։ Ինձ թվում է՝ կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղը կընկնի»,–լրագրողների հետ զրույցում նշել է Ծառուկյանը։

Նշենք, որ դեսպանատանն այսօր բացվել է սգո մատյան՝ Գերագույն առաջնորդ Խամենեիի և ԱՄՆ-Իսրայելական հարձակման այլ զոհերի, այդ թվում՝ ավելի քան 170 երեխաների և ուսուցիչնեի մահվան կապակցությամբ։