Հարցման ենթարկված 702 երեւանցիների 26 տոկոսը խորհրդարանական ընտրություններում սատարելու են Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Նման արդյունքներ են ցույց տվել սոցիալական հարցումները, որոնք հրապարակվել են փետրվարի 15-ին «Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի» կողմից:
ՀՀԿ-ից հետո երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստանը» (21 տոկոս): Երրորդ տեղում է «Օրինաց երկիրը» (14 տոկոս): Այդ հանգամանքը հանգեցրել է լրագրողների հեգնական արձագանքից: Չորրորդ տեղում է Հայ ազգային կոնգրեսը (11 տոկոս), այնուհետեւ` Հայ հեղափոխական դաշնակցությունը (9 տոկոս) եւ «Ժառանգությունը» (7 տոկոս):
Հարցման հեղինակների խոսքով, այն չի կարող բավականաչափ հավաստի լինել հասարակական կարծիքի արտահայտման տեսանկյունից: «Մենք հարցման ենք ենթարկել ընդամենը 702 մարդու: Եթե օրինակ մենք հարցման ենթարկեինք երկու հազար հոգու, ապա արդյունքը կարող էր միանգամայն այլ լինել»:
Գործարար պատգամավորներին դրական են վերաբերվում հարցվածների 35 տոկոսը, բացասական` 42 տոկոսը: 63 տոկոսը կարծում է, որ քվեարկությունը պետք է տարվի միայն կուսակցական ցուցակներով: Այնուամենայնիվ, միայն 21 տոկոսը հայտարարել է, որ գնալու է ընտրությունների: 45 տոկոսը հայտարարել է, որ չեն պատրաստվում դա անել: 34 տոկոսը դեռ չի կողմնորոշվել:
Ինչ վերաբերում է կուսակցությունների գնահատման չափանիշներին, ապա 32 տոկոսը դա անում են կատարված աշխատանքով, 21 տոկոսը` տվյալ կուսակցության առաջնորդի հանդեպ համակրանքից ելնելով, 170-ը` նախընտրական ծրագրից ելնելով, 12 տոկոսը` ինչ-որ մեկի խնդրանքով, 4 տոկոսը` փողի կամ խոստումի համար:
Որպես քաղաքական տեղեկատվության հիմնական աղբյուր հարցվածների 57 տոկոսը նշել է հեռուստատեսությունը, սակայն դրան վստահում են միայն 10 տոկոսը: Տպագիր մամուլին եւ էլեկտրոնային լրատվամիջոցներին պարբերաբար հետեւում են հարցվածների 16 եւ 12,5 տոկոսը, սակայն դրանց ավելի շատ են վստահում` համապատասխանաբար 38 տոկոսը եւ 36 տոկոսը:




























