Խորին ցավակցություն եմ հայտնում իրանցի ժողովրդին այս անմեղ զոհերի կապակցությամբ։ Այս մասին Facebook–ի իրր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Որպես մանկավարժ և որպես աղջկա հայր՝ անչափ ծանր եմ տանում այս կորուստը։ Մեծ ցավ եմ ապրում Մինաբի հրեշտակների համար․ նրանց անմեղ ու լուսավոր դեմքերը հավերժ կմնան մեր հիշողության մեջ։

Թող նրանց հոգիները խաղաղություն գտնեն, իսկ հարազատներին տրվի ուժ և տոկունություն՝ հաղթահարելու այս անսահման ցավը»։