Ըստ վերջին տվյալների, Հոնդուրասի բանտերից մեկում հրդեհի արդյունքում մահացել է 272 մարդ: Սակայն այդ թիվը կարող է վերջնական չլինել: Ավելի վաղ հայտնվել էր 100 զոհվածների մասին:

Դեպքը տեղի է ունեցել Քոմայագուա քաղաքում փետրվարի 15-ի գիշերը: Ըստ որոշ տեղեկությունների` աղետի պահին հաստատությունում գտնվել են 500-ից 800 մարդ: Տասնյակ բանտարկյալներ այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: 
Ըստ տեղական Tribuna հրատարակության հաղորդագրության`Քոմայագուա քաղաքի բանտում հրդեհը բռնկվել է բանտարկյալների ապստամբությունից հետո:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ մի քանի բանտարկյալներ, օգտվելով իրավիճակից, կարող են բանտից փախած լինել:

Հրատարակությունը նշում է, որ հրդեհված բանտի եւ հիվանդանոցի տարածքում, ուր տեղափոխել են տուժածներին, սկսել են այցելել ձեբակալվածների հարազատները: Նրանք վստահեցնում են, որ մի քանի բանտարկյալներ, կրակից փրկվելով,  կոտրել են բանտի տանիքը եւ դուրս եկել, գրում է NEWSru.com-ը: