Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ։ Նման բան չկա։ Այս մասին մարտի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ մեկնաբանելով մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հայտարարություններն այն մասին, թե ադրբեջանական զորքերը նոր առաջխաղացում են ունեցել Հայաստանի տարածքում։

Թաթոյանի խոսքով՝ 2025 թվականի օգոստոսին Հայաստանի տարածքում տեղակայվել են ադրբեջանական զորքերի նոր դիրքեր։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները հրաժարվում են այդ մասին հայտնել հանրությանը։

«Նման բան չկա։ Ես Արմեն Թաթոյանի որևէ խոսույթ չեմ մեկնաբանում, որովհետև Արման Թաթոյանը բազմիցս սուտ տեղեկատվություններ է հրապարակում։ Մենք բոլոր տեղեկատվությունները հրապարակել ենք», - ասել է Գաբրիելյանը։