Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը  տեխնիկական խնդրի պատճառով շարունակում է փակ մնալ երկրից դուրս եկող իրանցիների համար։ 

NEWS.am-ի տեղեկություններով՝ այս պահին տասնյակ իրանցիներ, որոնք նախօրեին գիշերվանից եկել են անցակետ՝ Հայաստան մտնելու համար, դեռ սպասում են նման հնարավորության։ Խնդիրների պատճառը կապի բացակայությունն է։

Խափանումը անցակետում շարժը դադարեցրել էր գիշերվա ժամը 4-ից։