Միացյալ Նահանգները չի թիրախավորում քաղաքացիական անձանց։ Դրա մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ մեկնաբանելով Իրանի տարրական դպրոցի վրա հարվածը։

«Մենք դրանից տեղյակ չենք,- ասել է նա պարբերական ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն հարվածել է դպրոցին,- Պաշտպանության նախարարությունը հետաքննում է դա։ Ես կցանկանայի ձեզ ասել, որ ԱՄՆ-ն չի թիրախավորում քաղաքացիական անձանց»։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ունի ապացույցներ Վաշինգտոնի՝ հարվածին չմասնակցելու մասին, Լևիթը կրկին հղում է արել Պենտագոնի ընթացիկ հետաքննությանը։

Փետրվարի 28-ին Իրանի իշխանությունները հայտնել են, որ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի հարավում հարվածել են Մինաբի աղջիկների տարրական դպրոցին։ Զոհվել է 165 մարդ՝ հիմնականում աշակերտներ, ինչպես նաև ծնողներ և ուսուցիչներ։ Վիրավորվել է իննսունհինգ մարդ։