Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը պետք է համարել պատերազմի հայտարարություն աշխարհի բոլոր շիա մահմեդականների դեմ։ Նա հայտարարությունը հրապարակել է իր թելեգրամյան ալիքում։

«Իրանի առաջին քաղաքական դեմքի և ամբողջ շիա համայնքի առաջնորդի սպանությունը բացահայտ պատերազմի հայտարարություն է մահմեդականների դեմ ընդհանրապես և ամբողջ աշխարհի շիաների դեմ մասնավորապես»,- ասված է հայտարարության մեջ։