Իրանի հյուսիսային Ղոմ քաղաքի մոտակայքում ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների թիրախ է դարձել ռազմական կայազորը, հաղորդում է իրանական ISNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

«Մի քանի րոպե առաջ Ղոմ քաղաքի մոտակայքում տեղակայված ռազմական կայազորներից մեկը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը»,- ասված է հայտարարության մեջ։

«Tasnim-ի թղթակիցների տվյալներով՝ ԱՄՆ-ի հարվածը թիրախավորել է Մեհրաբադ օդանավակայանը, ինչպես նաև Թեհրանի արևմտյան մասում գտնվող մի քանի շրջաններ՝ Ազադի հրապարակի, և հյուսիսային քաղաքում՝ Չիթգարի մոտակայքում»,- նշվում է հայտարարության մեջ։