Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Բահրեյնում տեղակայված Amazon-ի տվյալների կենտրոնին, հաղորդում է Իրանական Fars լրատվական գործակալությունը։
«Բահրեյնում տեղակայված Amazon-ի տվյալների կենտրոնը, որը հայտնի է որպես Մերձավոր Արևելքի խոշորագույն ամերիկյան տվյալների կենտրոն, հարձակման է ենթարկվել ԻՀՊԿ անօդաչու թռչող սարքերով»,- ասված է հայտարարության մեջ։
Գործողությունը իրականացվել է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական և հետախուզական գործունեությանն աջակցելու գործում վերոնշյալ տվյալների կենտրոնների դերը որոշելու համար:





























