Իսրայելը պատրաստվում է մի քանի շաբաթ տևողությամբ ռազմական գրոհի՝ Միացյալ Նահանգների հետ համատեղ, որի նպատակն է լիովին «քանդել» Իրանի թեոկրատական պետության և Իսլամական Հանրապետությունը պաշտպանող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հիմնական հենասյուները, գրում է Financial Times-ը՝ հղում անելով Իսրայելի ներկայիս և նախկին պաշտոնյաներին։
Իսրայելի բարձրաստիճան զինվորական պաշտոնյան հայտարարել է, որ Իսրայելի նպատակն է «քանդել ռեժիմի ռազմական ենթակառուցվածքները», ներառյալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ինչպես նաև Իրանի միջուկային օբյեկտները, ռազմական արտադրության օբյեկտները, տիեզերական և կիբերհնարավորությունները։
«Մենք պատրաստվում ենք մի քանի երկար շաբաթների»,- ասել է պաշտոնյան։





























