Իսրայելը թերագնահատել է շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալ թևի պատրաստակամությունը վերսկսել ռազմական գործողությունները, այդ թվում՝ Իսրայելի տարածքի խորքը հրետակոծելը: 13-րդ ալիքին ասել է Իսրայելի բարձրաստիճան մի պաշտոնյա:

«Մենք սխալվել ենք «Հըզբոլլահ»-ի հարցում: Չէինք կարծում, թե նրանք նման հեռավորությունից մեզ կգնդակոծեն»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը: