Ռուսաստանի, Կիևի և Վաշինգտոնի մասնակցությամբ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի բանակցությունները դադարեցվել են Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ներկայացուցիչները «գործնականում ամեն օր»շարունակում են շփվել ԱՄՆ ներկայացուցիչների հետ։

«Այս պահին, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, եռակողմ հանդիպման համար անհրաժեշտ ազդանշաններ չկան։ Սակայն, հենց որ անվտանգության իրավիճակը և ընդհանուր քաղաքական համատեքստը թույլ տան շարունակելու հենց այս եռակողմ դիվանագիտական ​​աշխատանքը, դա կարվի։ Ուկրաինան պատրաստ է դրան», - հավելել է Ուկրաինայի առաջնորդը։