Իսրայելը և Իրանը կկարողանան վերականգնել դիվանագիտական հարաբերությունները միայն Թեհրանում գործող իշխանության փոխվելուց հետո, «Իզվեստիային» ասել է Քնեսեթի փոխխոսնակ, «Մեր տունը Իսրայել» կուսակցության պատգամավոր Եվգենի Սովան։

Պատգամավորի խոսքով՝ ներկայիս Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ երկխոսության նախապայմաններ այսօր գոյություն չունեն։ Սովան պարզաբանել է, որ ներկայիս Իսրայելի և ԱՄՆ-ի «խթանող միջոցները»  պայմանավորված են Թեհրանի միջուկային ծրագրով, հրթիռային տեխնոլոգիաների զարգացմամբ, պրոքսի խմբավորումների աջակցության և ներքին բողոքների ճնշման հետ։

«Երբ այս չորս պատճառները անհետանան և Իրանի ժողովուրդը փոխարինի ներկայիս իշխանությունը, ես վստահ եմ, որ Իսրայելը և Իրանը կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները, ինչպես դա եղել է մինչ 1979 թվականը», — նշել է պատգամավորը։