ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթ շփումներ է ունեցել Իրանի և Իրաքի քրդերի առաջնորդների հետ և նրանց պարզաբանել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի նպատակները։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը՝ հղում անելով երկու աղբյուրի։
«Թրամփը այս շաբաթ խոսել է Իրանի քրդերի առաջնորդների հետ… Նա նաև զրուցել է իրաքցի քրդերի առաջնորդների հետ, այդ թվում՝ Բավել Թալաբանիի՝ Քրդստանի Հայրենասիրական միության ղեկավարի հետ… Թրամփը պարզաբանել է ԱՄՆ-ի նպատակները ընթացիկ պատերազմում», — նշվում է հրատարակության մեջ։
Թերթը նաև ընդգծում է, որ քրդերի հետ բանակցելու ԱՄՆ-ի ջանքերը համատեղ ամերիկա-իսրայելական նախաձեռնություն են եղել։
Չորեքշաբթի օրը CNN հեռուստաալիքը, հղում անելով անանուն պաշտոնյայի, հաղորդել էր իրանական քրդական ընդդիմության ուժերի հնարավոր մասնակցության մասին Իրանի արևմուտքում սպասվող ցամաքային գործողությանը մոտակա օրերին։
Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրաժարվել էր հաստատել ԶԼՄ-ների հաղորդումները՝ Իրանի դեմ ցամաքային ռազմական գործողությանը մասնակցելու համար քրդական ընդդիմությանը զինելու ծրագրերի վերաբերյալ։





























