Իսպանիայի պատասխանատու արձագանքը սիոնա-ամերիկյան կոալիցիայի կողմից Իրանի նման երկրների դեմ մարդու իրավունքների կոպիտ խախտումներին և ռազմական ագրեսիային ցույց է տալիս, որ Արևմուտքում դեռևս գոյություն ունեն էթիկական սկզբունքներ և արթնացած խիղճ։ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը այս մասին գրել է սոցիալական ցանցերում։
«Ես գնահատում եմ իսպանացի պաշտոնյաների դիրքորոշումը», - նշել է նա։
Հիշեցնենք, որ Իսպանիայի կառավարությունը հանդես է եկել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի դեմ՝ հայտարարելով դրան մասնակցելուց հրաժարվելու մասին։





























