Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր էջն է բացել միկրոբլոգների հանրահայտ Twitter կայքում:
Սարկոզին իր գրության մեջ նախապես շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր կկարդան իր բլոգը, իսկ այնուհետեւ հայտարարել է, որ փետրվարի 15-ի երեկոյան կգա TF1 ալիքի լուրերի հաղորդմանը, որտեղ պաշտոնապես կհայտարարի, որ կրկին իր թեկնածությունն է դնելու երկրի նախագահական ընտրություններում:
Ըստ հաղորդման մտահղացման` հաղորդավարուհին կհարցնի, թե նա պատրա՞ստ է դնել իր թեկնածությունը 2012 թվականի գարնանային քվեարկությանը, եւ նախագահը դրական կպատասխանի: Նախընտրական պայքարի այլ մանրամասներ Սարկոզին չի բացահայտի, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:




























