Իրաքի անվտանգության ուժերը հայտնել են Սիրիայի հետ սահմանին գտնվող իրանամետ աշխարհազորայինների դիրքերի դեմ մի քանի ավիահարվածների մասին։

Ըստ «Ալ-Հադաթ» հեռուստաընկերության՝ ավիահարվածները թիրախավորել են Իրաքի Անբար նահանգի Ալ-Քայիմի մոտ գտնվող դիրքերը՝ իրաքա-սիրիական սահմանին։

Իրանամետ ուժերի շրջանում հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չկան։