Առավոտ շուտ եկանք գործի, ասացին հրդեհ է. մեզ արագ դուրս հանեցին առևտրի կենտրոնից: Չգիտենք էլ` որ հատվածում եմ հրդեհը բռնկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցները, որոնք չցանկացան տեսախցիկի առջև խոսել:
Առևտրի կենտրոնում բռնկված հրդեհն արդեն մարվել է, աշխատանքներն ավարտվել են, սակայն աշխատակիցները շարունակում են մնալ բակում:
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 5-ին, ժամը 08։59-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում՝ «Երևան մոլում»։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, մարվել 09։57-ին։




























