Իրանը հերքել է Թուրքիայի տարածքի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնում է ParsToday գործակալությունը՝ հղում անելով Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբին։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հարգանքով են վերաբերվում հարևան և բարեկամ Թուրքիայի ինքնիշխանությանը և հերքում են այդ երկրի տարածքի ուղղությամբ հրթիռներ արձակելու վերաբերյալ ցանկացած տեղեկություն», - նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլլահզադեն կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ «Իրանի տարածքից Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու համար»։





























