Իրանի հետախուզության նախարարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) համատեղ գործողության ընթացքում ոչնչացվել են անջատողական ահաբեկչական խմբավորումների շտաբ-բնակարանն ու զինամթերքի պահեստը, հայտնում է Tasnim-ը։
«Անջատողական ահաբեկչական խմբավորումները, ամերիկա-իսրայելական թշնամու աջակցությամբ, մտադիր էին ներթափանցել երկրի արևմտյան սահմաններ և անջատողական նպատակներով ահաբեկչական գործողություններ իրականացնել քաղաքային և սահմանամերձ շրջաններում։
Հետախուզության նախարարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համատեղ կանխարգելիչ հարձակողական գործողության արդյունքում ոչնչացվել են վարձկանների դիրքերի ու օբյեկտների զգալի մասը, հակառակորդը կրել է մարդկային ու նյութական ծանր կորուստներ:
Հետախուզության նախարարությունը շարունակելու է հետևել երկրի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցող ցանկացած տեղաշարժի՝ խափանելով երկրի տարածք ներխուժելու թշնամու և նրա վարձկանների նենգ ծրագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ:





























