Այսօր առավոտյան Պարսից ծոցի հյուսիսային հատվածում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) գրոհել է ամերիկյան լցանավը, որն այս պահին հրդեհված է։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը, փոխանցում է Tasnim-ը։

«Մենք նախկինում արդեն զգուշացրել էինք, որ ԱՄՆ-ին, Իսրայելին, եվրոպական երկրներին և նրանց աջակիցներին պատկանող ռազմական ու առևտրային նավերի մուտքը Հորմուզի նեղուց արգելվելու է, իսկ հայտնաբերվելու դեպքում դրանք անխուսափելիորեն ենթարկվելու են հարձակման»,- նշել են ԻՀՊԿ-ում։