Հաղորդվում է, որ չորեքշաբթի վաղ առավոտյան Իրանի հարավ-արևմտյան հատվածում ԱՄՆ ռազմաօդային ուժերի «F-15E Strike Eagle» կործանիչ է կործանվել։ Հավանական պատճառը իրանական ՀՕՊ համակարգի հարվածն է։
«Անձնակազմի երկու անդամներն էլ հաջողությամբ կատապուլտվել են։ Մոտ մեկ ժամ անց ամերիկա-իսրայելական որոնողափրկարարական խումբը հայտնաբերել է նրանց։ Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաները հերքել են այս տեղեկությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։





























