Իրանից արձակված անօդաչու թռչող սարքն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տարածքում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ միջադեպի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցրել Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: