Իրանական հարվածից հետո՝ ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։
«Ադրբեջանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտում է իրանական ԱԹՍ-ների հարվածները։ Մենք Իրանի Իսլամական Հանրապետությունից պահանջում ենք սեղմ ժամկետներում պարզաբանել վերոնշյալ հարցը, տալ բացատրություններ և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ապագայում նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար»,- ասված է հայտարարության մեջ։




























