Մարտի 5-ին, ցերեկային ժամերին, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքերի հարվածներ են իրականացվել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մեկ անօդաչու սարք ընկել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության օդանավակայանի տերմինալի շենքի վրա, մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։
Մենք վճռականորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված անօդաչու սարքերի այս հարվածները, որոնք հանգեցրել են օդանավակայանի շենքի վնասմանը և երկու քաղաքացիական անձանց վիրավորմանը։
Ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել։
Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուին կանչել են Արտաքին գործերի նախարարություն։ Իրանական կողմին կհայտնվի վճռական բողոք և կհանձնվի համապատասխան բողոքի նոտա», - ասվում է հայտարարության մեջ։




























