Իսպանիան Կիպրոս կուղարկի «Քրիստոբալ Կոլոն» ֆրեգատը, ինչը խորհրդանշում է երկրի ներգրավվածությունն այն հակամարտության մեջ, որը բռնկվել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո։ Ինչպես հայտնում է En Mundo-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը, ֆրեգատը կմիանա ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրին և այլ նավերի։
Մարտի 3-ին «Քրիստոբալ Կոլոն» հածանավը միացել է «Շառլ դը Գոլ» ռազմածովային խմբին՝ Բալթիկ ծովում ուղեկցման, պահպանության և համակողմանի պատրաստության առաջադրանքներ կատարելու նպատակով։ Այժմ խմբավորումն ուղղություն կվերցնի դեպի Միջերկրական ծով և, ըստ նախնական տվյալների, մարտի 10-ի մոտակայքում կհասնի Կրետեի ափերին։
«Քրիստոբալ Կոլոնը» Իսպանիայի ամենազարգացած տեխնոլոգիաներով հագեցած ֆրեգատն է։ Միջերկրական ծովում նրա առաքելությունն է՝ ապահովել հակաօդային պաշտպանություն և անվտանգություն՝ լրացնելով Թուրքիայում տեղակայված «Patriot» զենիթահրթիռային համակարգերի հնարավորությունները։ Բացի այդ, անհրաժեշտության դեպքում, նավը կարող է աջակցել հակամարտության հետևանքով տուժած անձանց տարհանման աշխատանքներին։





























