Մարտի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 55-ամյա Սարգիս Մ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և 33-ամյա Սերյոժա Զ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ծառին ու էլեկտրասյանը, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։





























