Թեհրանում հետազոտական ռեակտորը լիցքավորվել է իրանական արտադրության ուրանական սռնիներով: Միջոցառմանը ներկա է եղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Իրանական հեռուստաընկերության հաղորդմամբ, սռնիներն ուրանից են պատրաստված, որը հարստացվել է 20 տոկոս մակարդակով: Տեղական լրատվամիջոցները տեղի ունեցածն անվանել են «իրանցի ժողովրդի գիտական մեծ ձեռքբերում»:
Ավելի վաղ Իրանը չէր արտադրում իր միջուկային վառելիքը եւ հույսը դնում էր արտերկրից բերվող ուրանական խողովակների վրա, գրում է Lenta.ru-ն:




























