Իրանի մշակույթի եւ իսլամական կողմնորոշման նախարարության մշակույթի գծով ներկայացուցիչ Բահման Դորին հանդիպել է Իրանում Հայաստանի, Վրաստանի եւ Գերմանիայի դեսպանների հետ:

Ինչպես տեղեկացնում է իրանական «ԻԲՆԱ» գործակալությունը, հանդիպման ընթացքում պաշտոնյան նշել է. «Մենք չպետք է թույլ տանք, որ քաղաքական դրդապատճառները ստվերեն մշակութային հարցերը»:

Դորին Իրանի Իսլամական Հանրապետության «Տարվա գիրք» 29-րդ միջոցառման փակման արարողության շրջանակներում դեսպանների հետ հանդիպման ընթացքում հայտարարություն է արել:

 «Մենք կարծում ենք, որ «Տարվա լավագույն գիրք» մրցանակը նպաստում է աշխարհում մշակույթի տարածմանը եւ խորացմանը,- նշել է Դորին` ընդգծելով մրցանակի նշանակությունը երկրների միջեւ մշակութային կապերի զարգացման գործում: -Մենք կարծում ենք, որ մրցանակը պետք է զերծ մնա այս կամ այն քաղաքական դրդապատճառներից»:

Նա նաեւ Գերմանիայի դեսպանին կոչ է արել ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառում դյուրացնել բյուրոկրատիան իրանցի հեղինակների եւ ցուցահանդեսի մասնակիցնրի համար: